ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Համերգը չի կայանա

Համերգը չի կայանա
30.01.2014 | 16:15

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի դասական երաժշտության համերգաշարն այս տարի մեկնարկում է դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով: Համերգը նվիրված է մեծանուն ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հիշատակին:

Սույն լուրն արդեն զետեղված էր մեր կայքում, երբ տեղեկացանք, որ Սվետլանա Նավասարդյանի համերգը, որ պետք է կայանար այսօր, չեղյալ է հայտարարվում: «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից հայտնում են, որ դաշնակահարուհու առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա չի կարող ելույթ ունենալ այս երեկո:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ